Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։

Սպիտակ տանը լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա երկուշաբթի օրը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանը և Գազայի հարցը։ «Այո, մենք շատ բան ենք քննարկել, և ամեն ինչ շատ լավ է անցել, շատ հարթ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Գիտեք, մենք փորձում ենք ինչ-որ բան անել այն երկրի՝ Իրանի հետ, որի մասին հենց նոր խոսեցինք», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը։

Նա ընդգծել է, որ Թեհրանի հետ բանակցությունները դժվար են։ «Մենք հիմա շատ ենք աշխատում Իրանի վրա», - ասել է Թրամփը։ «Դժվար է։ Նրանք հիանալի բանակցողներ են»։

175