Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «թեկուզ հիմա», Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի,Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՀ-2025) շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

 

230