Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկուշաբթի հայտարարելու ենք YES (Yerevan electronic services) նախագծի՝ նոր հարթակի մասին, որտեղ արդեն իսկ գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք դեռևս web ֆորմատով: Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք մեր քաղաքի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները, բոլոր հնարավոր... այսինքն՝ գրեթե ենթադրում եմ, որ ծառայություն չի մնալու, որ էլեկտրոնային հարթակով հասանելի չի լինելու, և մինչև տարվա վերջ պլանավորում ենք, որ YES հարթակն ունենա հավելված և՛ Andriod-ի, և՛ iOS-ի համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ին, ապա, ըստ Ավինյանի, անպայմանորեն կդիտարկվեն ոչ միայն բուն թվայնացման, այլև բիզնես պրոցեսների պարզեցման հարցերը. «Օրինակ՝ եթե ինչ-որ մի թուղթ ուզում ենք, բայց այդ թուղթը կարող են մեր Interoperbility հարթակից ստանալ ավտոմատ կերպով, վստահորեն հենց այդպես էլ կանենք»,- տեղեկացրեց քաղաքապետը:

147