Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ արտաքին լսուղու արյունային արտադրություն» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն է դիմել մի տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Լոռու մարզի Գոգավան գյուղում վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արման Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գոգավան գյուղում գտնվող բեռնատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիում վարորդներից կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Արամ Ս․-ի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Շ․-ի միջև, որին միացել են նաև վերջինի որդիներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Վանո Շ․-ն, 22-ամյա Նարեկ Շ․-ն և Արման Ս․-ի հայրը, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Զավեն Ս․-ն, որի ժամանակ Վարդան Շ․-ն ու նրա երկու որդիները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արամ Ս․-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

102