Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ինչ պատիժ է սահմանվում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի արարքի համար, եթե նրա մեղքը հաստատվի դատարանի կողմից, և արդյոք գործով վաղեմության ժամկետը չի սպառվել։

«Այսինքն՝ մեծ հաշվով, եթե մենք այսօր հաստատում ենք անձեռնմխելիությունից զրկելու ձեր միջնորդությունը, դատարանն էլ մեղավոր  ճանաչում, ինչ է տեղի ունենալու, որպեսզի մեր հանրության համար ամեն ինչ սպասելի լինի, որ մարդկանց համար կանխատեսելի միջավայր լինի»,– նշեց պատգամավորը։

Ալեքսանյանը նաև արձանագրեց. «Հայաստան» խմբակցությունը լիովին համակերպվել է ու ընդունում է այն միտքը, որ իր խմբակցության ղեկավարը Սևանի ափին ապօրինի գույք է կառուցել, կառուցել է դա ատկատների միջոցով։ Մենակ այդ գույքի համամը, կամ չգիտեմ ինչը, արժեցել է 65 միլիոն դրամ։ Ռազմական ոստիկանությունը, որ ոչ մի կապ չուներ այդ ամեն ինչի հետ, երկու հոգի զինծառայող, որ պիտի գնային բանակ, այլ դեպքեր բացահայտեին, որ բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով մահեր չլինեին, գնացել պահակ են կանգնել իրենց խմբակցության ղեկավարի տանը։ Հիմա այդ ամեն ինչի հետ «Հայաստան» խմբակցությունը համակերպվել է։ Հա ու ուզում եմ ֆիքսենք, որ այս ամենը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի քավորությամբ»։

Ի պատասխան՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ՝ «Վերջին գործողությունը, որը կատարվել է ի պաշտոնե՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին է եղել։ Մեր կողմից մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռևս անցած չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում 

325