Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ արկի պայթուցիչ:

Հուլիսի 7-ին էլ բաժին է ներկայացել Խաչաղբյուր գյուղի մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ-8» տեսակի մեկփողանի ակոսափող հրացան, «Ջ-1» նռնակ, տարբեր հրազենների 55 փամփուշտ:

Վարդենիսի համայնքային ոստիկանները նաև օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շատջրեք գյուղի բնակիչը տանն ապօրինի զենք է պահում: Հասցե մեկնած օպերատիվ խմբին 50-ամյա տղամարդը բակում գտնվող պահարանից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

112