Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարձրագույն ընտրական դատարանն ավարտել է ձայների հաշվարկը։ Գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։
Երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 80,78%։ Ձախակողմյան «Աշխատավորների կուսակցության» թեկնածու Լուլա դա Սիլվան ստացել է ձայների 51,79%-ը, իսկ նրա մրցակիցը՝ աջ ընդդիմության ներկայացուցիչ, սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն՝ 48,21%-ը։
Բոլսոնարուն հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ որպես պատճառ նշելով դատարանի որոշումը՝ քվեարկության ժամերը երկու ժամով երկարաձգելու վերաբերյալ։
Լուլա դա Սիլվային հաջողվել է հաղթել նախագահական մրցապայքարում՝ չնայած առաջին փուլից հետո զիջում էր մրցակցին․ երդմնակալության արարողությունը նախատեսված է 2027 թվականի հունվարին։ Այդ պահին պետության ղեկավարը կլինի 81 տարեկան, ինչը Լուլա դա Սիլվային կդարձնի երկրի պատմության ամենատարեց նախագահը. նշում է CNN Brasil-ը։ Բացի այդ, նա կդառնա Բրազիլիայի առաջին քաղաքական գործիչը, որը չորրորդ անգամ կզբաղեցնի երկրի բարձրագույն պաշտոնը։