Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս շաբաթ ես այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու նպատակով։
Այս մասին X-ի իր էջում գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը։
Նա նշել է, որ իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը՝ շեշտելով, որ Նիդեռլանդները ողջունում է տևական խաղաղությանն ուղղված հետագա քայլերը։
Նշենք, որ արտգործնախարարն արդեն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։
This week, I am visiting Azerbaijan and Armenia to further deepen our cooperation with both countries. I will also discuss the Azerbaijan-Armenia peace process with my colleagues @Bayramov_Jeyhun and @AraratMirzoyan. The Netherlands supports further steps towards lasting peace. https://t.co/1yBXGtUFiJ
— Tom Berendsen (@ministerBZ) October 26, 2026