

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որը կտրված լինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության օրակարգից կամ հակասի այդ օրակարգին, – հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։
«ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։
Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում