Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։

Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։

114