Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բաթումի ռեստորանում սպանվել է տղամարդ, ենթադրաբար՝ Թուրքիայի քաղաքացի:  Ականատեսների խոսքով՝ տղամարդու վրա մի քանի անգամ կրակել են մեջքից:

Դեպքի վայրում գտնվողների խոսքով՝ տղամարդու վրա հինգ անգամ կրակել են մեջքից։ Կրակոցներից կոտրվել են ռեստորանի ապակիները։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետներ։ Տարածքը շրջափակված է դեղին ժապավենով։

215