Վիետնամում տուրիստական նավի խորտակումից առնվազն 34 մարդ է զոհվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վիետնամում փոթորկային եղանակի պատճառով տուրիստական զբոսանավի շրջվելու հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել, ևս մի քանիսը անհետ կորած են համարվում։
Նավը խորտակվել է երկրի հյուսիսում՝ Հալոնգ ծոցի հայտնի տուրիստական տարածքում, Հանոյից 150 կիլոմետր հեռավորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղևորների մեծ մասը վիետնամցիներ էին, որոնք եկել էին մայրաքաղաքից։
Փրկարարները նշում են, որ ուժեղ անձրևը խոչընդոտում է իրենց որոնողական աշխատանքները, սակայն նրանց արդեն հաջողվել է ջրից փրկել 11 մարդու։
«Wonder Seas» նավը, որը տեղափոխում էր 53 մարդու, շրջվել է ջրում փոթորկի հանկարծակի պոռթկումից հետո, ասվում է Վիետնամի սահմանապահ ծառայության և նավատորմի հայտարարության մեջ։
21 Հուլիս, 2025 14:43
89
Հակոբ Արշակյանը Վիետնամի ԱԺ փոխնախագահի հետ խոսել է ռազմարդյունաբերության ու պաշտպանության բնագավառներում գործակցության հնարավորությունների մասին
04 Ապրիլ, 2025 14:57
Քննարկվել են կրթության ոլորտում Հայաստան-Վիետնամ համագործակցության հնարավորությունները
04 Ապրիլ, 2025 11:48
Ալեն Սիմոնյանն ընդունել է Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը
03 Ապրիլ, 2025 13:25
Ավերիչ փոթորիկներ՝ Ղազախստանում
22 Հունիս, 2025 13:06
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. տեսանյութ
17 Մայիս, 2025 21:34
Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ
15 Ապրիլ, 2025 22:56