Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը մեկնում է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու փորձով։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան տեղեկացրել է, որ «Ուիթքոֆն այժմ ուղևորվում է» դեպի Մերձավոր Արևելք, «Գազայի տարածք»։ Բրյուսը ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է «հրադադարի հասնել և մարդասիրական միջանցք ստեղծել օգնության մատակարարման համար»։

Հարցին, թե արդյոք Ուիթքոֆը մտադիր է անմիջապես այցելել պաղեստինյան անկլավ, Բրյուսը պատասխանել է, որ ԱՄՆ-ն «տարածաշրջանում շատ գործընկերներ և դաշնակիցներ ունի»՝ կոչ անելով «չմոռանալ դա»։ «Ես ոչինչ չունեմ ասելու հատուկ դեսպանորդի ճշգրիտ գտնվելու վայրի մասին», - նշել է նա։

116