Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-25-ը:

 

Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 5 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 4-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սառը զենք կրելու,
  • 3-ական դեպք՝ խարդախության և զենք-զինամթերքի առգրավման,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել է նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, հողը փչացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հեղինակային իրավունքը խախտելու, ինքնիրավչության դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և այլ հանցագործության,
  • 1-ական դեպք՝ սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու։

 

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

 

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

136