Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 8-ին` ժամը 14-ին, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցում նկատել են մի մեքենա, որի մեջ գտնված անձինք, իրենց տեսնելով, ինչ-որ բան են թաքցրել սրահում, ապա իջել, փակել ավտոմեքենայի դռներն ու փախել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետապնդումը կարճ է տևել: Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 30 և 31 տարեկան երկու երիտասարդ:
Նանսենի փողոցում գտնվող մեքենան վերցվել է հսկողության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 9-ին խուզարկվել է մեքենան: Հայտնաբերվել է

«Տրամադոլ» տեսակի մեկ դեղահաբ, գաղտնի փականով երկու դանակ և մեկ ատրճանակ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

97