Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ապակե երկու տարա, իսկ կայանված տրակտորի պահեստային մասում՝ նույն զանգվածով երեք փաթեթ: Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 450 գրամ էր։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

91