
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին մամուլի ասուլիսի ժամանակ քարտեզի ցուցադրմամբ անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնելիք երթուղուն:
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այս հարցը տարօրինակ կերպով է ներկայացվում, կարծես թե մեր ամբողջ հյուսիսային սահմանը վերացել է: Ինչպես ես և պարոն Արաղչին նախկինում արդեն բացատրել ենք, տարածաշրջանի կայունության, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանումը, սահմանների չխախտվելը մեր հիմնական պահանջների շարքում են եղել, հետամուտ ենք եղել դրանց: Իհարկե, երբեք չենք ուրախանում հարևան երկրներում օտար ուժերի ներկայությունից։ Խնդրին ուշադիր հետևում ենք, սակայն չպետք է դրանք մեդիայի միջոցով չափազանցնել և տարօրինակ կերպով ներակայացնել»,- նշել է Մոհաջերանին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և դիմադրություն սահմանների ցանկացած փոփոխության։