Սպերցյանի համար առաջարկ չի եղել․ Ալֆի Հաուզ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անգլիացի լրագրող Ալֆի Հաուզը, որը «Սաութհեմփթոնի» թղթակիցն է, Total Saints Podcast-ի եթերում ասել է, որ Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած ակումբը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար որևէ առաջարկ չի կատարել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է Saints Extra-ն:
«Ակումբն անընդհատ հավաստիացնում է ինձ, որ խաղացողի համար դեռևս առաջարկներ չեն արել: Նրանք չգիտեն, թե որտեղից է նման տեղեկատվություն տարածվել։ Հնարավոր է՝ դրանք պարզապես լուրեր են։ Ես որևէ կոնկրետ բան չեմ լսել»,- ասել է լնա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս ինսայդեր Իվան Կարպովը գրել էր, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել «Կրասնոդարին»։
12 Օգոստոս, 2025 16:52
204