Քաղաքացին ցանկապատի քարերը շարելիս ընկել է ձորը և վնասել ոտքը. օգնության են հասել փրկարարները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են ձորից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
12 Օգոստոս, 2025 14:39
166