Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

183