Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել Գիտելիքի և դպրության օրվա առնչությամբ:

«Սիրելինե՛ր,

այսօր մեկնարկում է ուսումնական նոր տարին, որը կրկին հիշեցնում է, որ արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է, այսինքն՝ աշխարհն ու ինքն իրեն ճանաչելու, հասկանալու, սեփական զգացմունքները կառավարելու, ինչպես նաև ուրիշների զգացմունքները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու հմտություններն ու կարողությունը։

Կրթությունը մեր ապագայի ամենաուժեղ ներդրումն է, բայց կարևոր է հիշել, որ գիտելիքն ամենուր է։ Այսօր առավել գնահատելի է շրջապատի, կյանքի և մարդկանց նկատմամբ հետաքրքրասիրության զարգացումը: Եթե ուզում ենք ապրել իսկապես բարեկեցիկ, զարգացած և ապահով երկրում, պետք է սկսենք ճանաչել և ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Եվ որքան իրատեսական, հետևողական ու նպատակասլաց կարողանանք լինել այսօր ուսման մեջ, նույնքան արժանապատվորեն և վստահորեն կկարողանանք ապրել վաղը։

Բոլորին մաղթում եմ հաջողություններով և օգտակար փորձառությամբ հարուստ նոր ուսումնական տարի»,- գրել է նա:

84