Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով տասնմեկերորդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկին շնորհվել է հերթական մրցանակը՝ «2025թ. առաջատար գործընկեր բանկ Հայաստանում»:

Հայէկոնոմբանկն այս մրցանակը ստանում է արդեն վեցերորդ անգամ՝ սկսած 2015 թվականից: Մրցանակը շնորհվում է Ասիական Զարգացման Բանկի լավագույն միջազգային գործընկերներին ակտիվ և վստահելի համագործակցության համար:

«Ասիական Զարգացման Բանկի երաշխավորությամբ՝ «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի» (TSCFP) շրջանակում բանկը ներգրավել է առևտրի ֆինանսավորման գծով նպատակային ֆինանսավորում, որով ապահովվել է մի շարք ընկերությունների գյուղատնտեսական, արտադրական ու բնապահպանական խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը` ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և գործունեության զարգացման նպատակով:

Ասիական Զարգացման Բանկի և Հայէկոնոմբանկի միջև  երկարամյա արդյունավետ համագործակցությունը մշտապես նպաստել է Բանկի հաճախորդների բիզնեսի զարգացմանը՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և պահանջները:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

148