
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
25 տարվա դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կրկին ելույթ է ունեցել Իրանում, այս անգամ՝ Պերսեպոլիսի հնագույն պատերի ներքո։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Բացօթյա բացառիկ համերգը նվիրված է եղել նվագախմբի 100-ամյակին և անցկացվել է Հայաստանի ու Իրանի մշակութային համագործակցության շրջանակում՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդով։
Հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մասնավորապես նշելով. «Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել են երկու հնագույն քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը։ Այս հոբելյանական համերգը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին, մեր երկրների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արտահայտությունն է»։