Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

1 անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար։ Այս մասին Araratnews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել է, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասաց Սարգսյանը։

153