Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Թագավորներ չկան» բողոքի ակցիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կրկին տեղի կունենա Միացյալ Նահանգներում հոկտեմբերի 18-ին՝ չորեքշաբթի օրը հայտարարել են կազմակերպիչները։

«Թրամփն ակտիվացնում է իր ջանքերը՝ ստեղծելով գաղտնի ոստիկանական ուժեր, զինվորականներ ուղարկելով մեր փողոցներ, փորձելով կեղծել միջանկյալ ընտրությունները և մարտահրավեր նետելով Կոնգրեսին ու դատարաններին։ Հոկտեմբերի 18-ին մենք կհավաքվենք ավելի շատ քաղաքներում և ավելի մեծ թվով՝ հիշեցնելու Թրամփին, նրա մտերիմներին և նրանց, ովքեր հույս են կապում նրա հետ՝ Ամերիկայում թագավորներ չկան», - ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։

No Kings արշավն առաջին անգամ Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում ռազմական շքերթի օրը, որը համընկել է Թրամփի 79-ամյակի հետ։

90