Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Pray.cօm հարթակի համահիմնադիր Մաթ Փոթթերի հետ։ Այս մասին տեղեկացրել են դեսպանությունից:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հարուստ քրիստոնեական պատմությունը և ժառանգությունը Pray.cօm հարթակում ներկայացնելու հնարավորությունները։

Pray.cօm-ը ծառայում է որպես առցանց հարթակ քրիստոնեական համայնքի համար՝ առաջարկելով ամենօրյա աղոթքներ, աստվածաշնչյան պատմություններ, հոգևոր փոդքասթներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

144