Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 7-ին Կապանի Գործարանային փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Ագարակ համայնքի բնակիչ 32-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ԻԺ-27» և «ՏՕԶ-63» տեսակի ողորկափող որսորդական երկու հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

88