
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի կառավարության նիստում անդրադարձել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և խաղաղության օրակարգի ձևավորմանը՝ ընդգծելով դրանց ժողովրդական բնույթը։
Վարչապետի խոսքով՝ գաղափարախոսությունը ստեղծվել է ոչ թե վերևից ներքև, այլ հակառակը՝ քաղաքացիների հետ անմիջական շփումների արդյունքում։
«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը հենց ժողովուրդն է։ 2021-ի նախընտրական քարոզարշավը բացառիկ էր նրանով, որ մենք ոչ միայն ասողի, այլև լսողի դերում էինք»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես աչքի է ընկել միջինից բարձր տարիքի կանանց մասնակցությունը։
«Նրանք սովորաբար հանրահավաքների չեն գալիս, և ինձ այդ ժամանակ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ էին գալիս։ Այդ մարդկանց հետ շփվելու արդյունքում է ձևավորվել այս քաղաքականությունը՝ իհարկե, ոչ միանգամից։ Բովանդակությունը գալիս է, նստում է, մարսվում է, սկսում ես մտածել, վերլուծել»,- ասաց Փաշինյանը։