Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը ձախերի կողմից ատելության արշավի հետևանք է՝ ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Երեկ մենք կորցրեցինք հավատքի և ազատության իսկական պաշտպանի։ Մեր խորին ցավակցությունները Քըրքի ընտանիքին և ամբողջ ամերիկյան ժողովրդին։ Չարլի Քըրքի մահը առաջադեմ լիբերալ ձախերի կողմից սանձազերծված միջազգային ատելության արշավի հետևանքն է», - նշել է նա։

Օրբանը նշել է, որ նույն ատելությունը հանգեցրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի վրա հարձակմանը։

«Մենք պետք է դադարեցնենք ատելությունը։ Մենք պետք է կանգնեցնենք ձախերին, որոնք ատելություն են հրահրում»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։

87