Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին։ Նա նշել է, որ Հայաստանի և շատ երկրների սահմանադրությունների նախաբանները նման են.

«Մենք խնդիր չենք տեսնում Սահմանադրության մեջ և ասում ենք՝ այն, ինչ բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ու դրա հավաստումը տվել է ՍԴ-ն՝ միակ մարմինը, որ կարող է նման հավաստում տալ»։  

Նա վստահեցրել է՝ Սահմանադրությունը նման խնդիր չի պարունակում։

Գալյանը նաև խնդրել է սահմանադրական փոփոխությունների գործընթացը չկապել Ադրբեջանի պահանջի հետ. «Դա չէ իրականությունը»։

Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի համար Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է, նա ասել է. «Ամեն դեպքում, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, և ինչպես շեշտվել է, խաղաղությունը հաստատվել է։ Իսկ Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, և որևէ այլ մարդու, վերպետական մարմնի կամ պետության գործը չէ»։

140