«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհից ու բախվել եզրաքարին. վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 02։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
11 Սեպտեմբեր, 2025 10:41
84
Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11 Սեպտեմբեր, 2025 11:56
Պարզվել է ավտովթարի մասնակից «Պազ»-ի, «Լեքսուս»-ի վարորդների, նաև 8 վիրավորի ինքնությունները. 3-ն անչափահաս են
09 Սեպտեմբեր, 2025 23:53
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
09 Սեպտեմբեր, 2025 14:46