Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը Վրաստանի տարածքով ՌԴ է արտահանվում թուրքական ծագման անվան տակ, չեն համապատասխանում իրականությանը, հայտնում են Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից.

«Նախարարությունը կարծում է, որ նման տեղեկատվության տարածումը սպեկուլյատիվ է և ոչ միայն ճիշտ չէ, այլև ստվեր է գցում մեր երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Մենք խորին մտահոգություն ենք հայտնում հարևան երկրում քաղաքական պատերազմի նման դաժան ձևերի կապակցությամբ, որտեղ մեր երկիրն անհիմն կերպով ներգրավվում է»,- գրված է հայտարարության մեջ:

205