Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը վաղը կժամանի Մոսկվա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը կայցելի Մոսկվա և նախատեսված է նրա հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
«Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն և բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
15 Հուլիս, 2026 17:13
92