Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը հուլիսի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։

Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

«Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,- ասել է Կոնստանտինոս Ցիմարասը։

Մինչև հուշագրի ստորագրումը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։

 Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, վերականգնվող էներգիայի և ջրային ոլորտների կարգավորման, սակագնային քաղաքականության, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, կարգավորող մեթոդաբանությունների կատարելագործման և կայուն ջրային կառավարման ոլորտներում։Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ սեմինարների, աշխատաժողովների, ուսումնական այցերի և փորձագիտական առաքելությունների կազմակերպում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի փոխանակում, ինչպես նաև համագործակցություն կարգավորող բարեփոխումների, շուկայի ազատականացման, էներգետիկ փոխակերպման և ոլորտային զարգացման հարցերում։

81