Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն:
Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնել են կոմիտեից։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարույթն առնչվում է 2024-ին ԵՄ դրամաշնորհով Վանաձորին և Գյումրիին նվիրված էլեկտրական ավտոբուսների շահագործման հետ կապված խնդիրներին:
Եվրամիության՝ 4 միլիոն եվրոյից ավելի միջոցներով Վանաձորն ու Գյումրին պետք է դեռ 2 տարի առաջ ունենային էլեկտրական ավտոբուսներ։ Գնումներն ու մրցույթներն արվել են հենց այդ ժամանակ: Նատալիա Լափաուրին հենց ԵՄ նշյալ ծրագրի ղեկավարն է: