Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում հոկտեմբերի 26-ի ցերեկը , 27-28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
26 Հոկտեմբեր, 2026 14:30
169