Հսկողություն է իրականացվել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում։
- «Պարմա»-ի 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։
- «Տիտան»-ի 6 խանութում արձանագրվել է 9 իրավախախտում՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։
26 Հոկտեմբեր, 2026 14:20
143
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
26 Հոկտեմբեր, 2026 11:42
Իջևանում ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85.25%-ը
25 Հոկտեմբեր, 2026 23:18
Քաղաքային կենսաբազմազանության գոտին բաց է մինչև հոկտեմբերի 30-ը
25 Հոկտեմբեր, 2026 19:40