Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

Երևան • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

Արարատի մարզ • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

Վայոց ձորի մարզ • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

Սյունիքի մարզ • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

Արմավիրի մարզ • Վաղարշապատ՝ Վ. Սարգսյան փողոց, 111/1

Արագածոտնի մարզ • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

Կոտայքի մարզ • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

Շիրակի մարզ • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

Լոռու մարզ • Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

Տավուշի մարզ • Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

Գեղարքունիքի մարզ • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) • Մարտունի՝ Պ. Պռոշյան փ., 4/12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ի։ Գրասենյակներ կգործեն՝

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։

Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։

171