Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանն ուղղված լուծում գտնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Մերձավոր Արևելքում ներկայիս լարվածության սրման պայմաններում Չինաստանը պատրաստ է ամրապնդել հաղորդակցությունն ու երկխոսությունը Սաուդյան Արաբիայի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ»,– ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա՝ մեկնաբանելով ազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյաների վերջին այցերը Չինաստան, որոնք կազմակերպվել էին Էր Ռիադի և Թեհրանի կողմից։

Նրա խոսքով՝ կայացած հանդիպումների ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նրանց հետ մտքեր է փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։

 

75