Երևան–Աշտարակ ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ մեկ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից․ Ավանեսյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք:
Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:
Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:
Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։
Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու:,- գրել է նախարարը:
04 Նոյեմբեր, 2026 14:38
79
Առողջապահության նախարարությանը գալիք տարի կհատկացվի շուրջ 348,1 մլրդ դրամ․ Ավանեսյան
04 Նոյեմբեր, 2026 15:25
Տաքսի ծառայությունների վարորդների համար կստեղծվի ապահովագրական համակարգ. Ավանեսյան
03 Նոյեմբեր, 2026 19:09
Երևանում արյան բաղադրամասերի տեղափոխումն այլևս հիվանդի հարազատների պարտականությունը չէ․ Անահիտ Ավանեսյան
02 Նոյեմբեր, 2026 22:35