Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկրի ղեկավարի պաշտոնի համար 2028 թվականի ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշում կարող է կայացնել մինչև 2027 թվականի գարնան վերջը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Axios պորտալը։

Պարբերականի տվյալներով՝ Վենսը մինչև Ամանոր վերջնական որոշում չի կայացնի՝ առաջադրվե՞լ արդյոք 2028 թվականի նախագահական ընտրություններում, և կարող է սպասել մինչև գարնան վերջը՝ իր մտադրությունների մասին հայտարարելու համար։

Axios-ը նշում է, որ փոխնախագահը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ամենանախընտրելի հավակնորդը։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նրա կուսակիցների պարտությունը բարդացրել է նրա քաղաքական ապագան և կարող է փոխել ուժերի դասավորությունը 2028 թվականի ընտրություններում։

Հարթակի տեղեկություններով՝ փոխնախագահի մերձավոր խորհրդականները համոզված են, որ նա որոշում կկայացնի հօգուտ ընտրություններին մասնակցելու։

 

101