
Վենետիկի կառնավալը առաջին անգամ տեղի է ունենում առցանց՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հեռարձակումը սկսվել է կառնավալի պաշտոնական կայքում:
Հեռարձակումը տեղի կունենա նաև փետրվարի 7-ին և փետրվարի 11-ից 16-ը: Այսպիսով, կառնավալը ավանդաբար կավարտվի «Ճարպոտ երեքշաբթի» օրը՝ կաթոլիկ պահքի նախօրեին: Նշվում է, որ պլատֆորմը կկարողանա օրական ընդունել մինչև 100 հազար հեռուստադիտող:
Կազմակերպիչների խոսքով ՝ զգեստները ցուցադրելու համար գործարկվելու են հատուկ «վիրտուալ սենյակներ»: Բացի դրանից, երեխաների համար բեմադրվում են ներկայացումներ, ինտերակտիվ պատմություններ և տրամադրվում են լաբորատորիաներ:
Նշենք, որ 2021-ին համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով կառնավալի հիմնական իրադարձությունները՝ «Հրեշտակի թռիչքը», դիմակահանդեսներն ու բոլոր երթերը չեն կայանա:
Աղբյուր՝ 1in.am