Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 27-ին և 28-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
29 Ապրիլ, 2021 00:08
1578
Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը
31 Հուլիս, 2025 15:33
Հարցվածների 72 տոկոսը գոհունակություն է հայտնել ՀՀ Զինված ուժերի աշխատանքից. IRI հարցման արդյունքները
22 Հուլիս, 2025 16:36
Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին. Սուրեն Պապիկյանը՝ ռազմական ակադեմիայի շրջանավարտներին
21 Հուլիս, 2025 13:58
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կենտրոնական դեր է խաղում Հրվ․ Կովկասում կայունության համար․ ՀԱՊԿ շտաբի պետ
30 Հունվար, 2025 13:24
Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը կախված է երկու կողմերից, ոչ թե ԱՄՆ-ից․ Պետդեպ
16 Հոկտեմբեր, 2024 15:17
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանավորվածություններից առաջ անտեղի է մեկնաբանել նրանց դիրքորոշումները․ Զախարովա
24 Նոյեմբեր, 2022 19:34