Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

Հարություն Ղազանչյանին և Վաղարշակ Ամիրխանյանին:

Հովհաննես Մարտիրոսյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին և հույս հայտնել, որ իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները, անհրաժեշտ ներուժն ու կարողությունները կծառայեցնեն ոլորտում ծառացած խնդիրների լուծմանը և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։

Հարություն Ղազանչյանը և Վաղարշակ Ամիրխանյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել վստահության համար և հավելել, որ գիտակցում են պատասխանատվության ողջ բեռը և պատրաստակամ են անվերապահորեն ծառայել համակարգին։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվել է խորհրդակցություն և տրվել հանձնարարականներ։

179