
«Այն աշխատանքային փաստաթուղթը, որը արտահոսել է, եղել է ռուսական կողմի առաջարկը. այն վերաբերում է դեմարկացիային եւ դելիմիտացիային։ Հայկական կողմի դիրքորոշումը եղել է շատ հստակ՝ այն պայմաններում, երբ ադրբեջանցի զինվորներ են ներխուժել Հայաստանի սահմաններից ներս, այդ փաստաթուղթը չի կարող քննարկվել կամ ստորագրվել։
Թեւ մենք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված խնդիր չենք տեսնում, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտի մեծ մասը, այդ թվում՝ ընդիմադիր, խնդիր չի տեսնում դրա հետ, բայց նման պայմաններում դա տեղի չի կարող ունենալ։
Խոսակցությունը այս փաստաթղթի կամ ընդհանրապես դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները կվերադառնան իրենց ելման դիրքեր»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողի հարցին, թե դեմարկացիան եւ դելիմիտացիան տեղի կունենան նոր տարածքների եւ նոր զիջումների հաշվին, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ եւ ոչ»։