Factor.am-ը գրում է․

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը թարմացված տվյալներ է ներկայացրել Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհերի ու վիրավորների մասին։

Տեղական լրատվամիջոցերի հաղորդմամբ՝ 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։ Ընդհանուր առմամբ, տուժել է 142 անձ։

Հիշեցնենք, որ այսօր էլ Քարվաճառում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մեքենան, որի հետևանքով զոհվել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի լրագրողներ Սիրաջ Աբիշովն ու Մագերամ Իբրահիմովը։ Լրագրողներից բացի՝ զոհվել է նաև Սուսուզլուք գյուղի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Արիֆ Ալիևը, 4 հոգի էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածներով հոսպիտալացվել են։


 

2180