Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ եւ հաղթեց 62 քայլում։ Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է, որն ունի 5,5 միավոր։
Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։
Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
14 Հունիս, 2021 01:17
637
Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են (լուսանկարներ)
11 Հուլիս, 2023 18:18
Ալեն Սիմոնյանը Տեր-Պետրոսյանին հրավիրում է ԱԺ` պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների քննարկման համար
04 Ապրիլ, 2023 20:05
Շնորհավորում եմ Հայոց բանակի 31-ամյակը՝ ցանկանալով բացառապես հաղթանակներ․ Լեւոն Հովհաննիսյան
28 Հունվար, 2023 17:41
Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում
08 Դեկտեմբեր, 2024 18:57
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
18 Հոկտեմբեր, 2024 03:25
Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսի մրցաշարում
18 Օգոստոս, 2024 19:46