Թբիլիսին կենտրոնում բողոքի ակցիա Է անցկացվել գազի, ջրի եւ Էլեկտրականության սպառողական սակագների բարձրացման դեմ: Այդ մասին Sputnik-ի թղթակիցը հաղորդում Է իրադարձությունների վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիայի մասնակիցները, որի կազմակերպիչը «Քարթուլի դասի» ընդդիմադիր կուսակցությունն Է, հավաքվել են Հանրապետության հրապարակում, իսկ հետո ավտոշարասյունով ուղեւորվել դեպի Ինգորոկվա փողոցում գտնվող կառավարական դիվանատան շենք: Նախապես կազմակերպիչները պլանավորել Էին հրապարակից ուղեւորվել դեպի Վրաստանի Էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի գրասենյակ, բայց հետո փոխել են երթուղին:

«Քարթուլի դասի»-ի առաջնորդ Ջոնդի Բագատուրիայի խոսքով՝ կառավարությունը բնակչությանը մատնել Է Էլ ավելի մեծ աղքատության: «Կառավարության կոռումպացված շահերի պատճառով Էլեկտրականության, գազի եւ ջրի սակագները բարձրացվել են անօրինականորեն, անարդարացիորեն եւ անազնվորեն: Մենք հաշվարկել ենք՝ ձմռանը շարքային թոշակառուն հարկադրված Է վճարել 45-60 լարիով ավելի շատ: Այս տարի սուբսիդիաներ Է ստացել 700 հազար ընտանիք, այսինքն՝ 700 հազար ընտանիք գտնվում Է աղքատության շեմին»,-ասել Է Բագատուրիան: Ինչպես նշել Է կուսակցության առաջնորդը, գների անարդարացի բարձրացման հաշվին կառավարությունը կստանա 200 մլն լարի: Հունիսի 1-ից Tbilisi Energy ընկերությունը բարձրացրել Է գազի սակագինը: Թբիլիսցիները 1 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 53,972 տետրի՝ 46,138 տետրիի փոխարեն:

Ինչ վերաբերում Է ԷլեկտրաԷներգիայի սակագնին, ապա այն բարձրացել Է հունվարի 1-ից: Վրաստանի Էներգետիկայի եւ ջրամատակարարման ազգային կարգավորիչ հանձնաժողովի (GNERC) որոշման համաձայն, երկրի բնակչության համար 1 կիլովատի դիմաց սակագինն ավելացել Է 3,5 տետրիով եւ 1 կիլովատի դիմաց կազմել 26,537 տետրի՝ կախված ԷլեկտրաԷներգիայի ծախսից: Բարձրացել Է նաեւ ջրի սակագինը: Հունվարի 1-ից Թբիլիսիի եւ Մցխեթի բնակիչները 0,33 լարիի փոխարեն 0,5 լարի կվճարեն 1 խորանարդ մետր ջրի դիմաց:

Մնացածները ջրի համար կվճարեն՝ կախված ընտանիքի անդամների թվաքանակից: Այդպիսի բաժանորդների համար ամենամսյա սակագինը մեկ մարդու համար 4,518 լարի Է՝ 3,9-ի փոխարեն: Ինչ վերաբերում Է այս տարածքի ձեռնարկություններին եւ առեւտրային սեկտորին, ապա նրանց համար սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 4,4 լարիից կբարձրանա մինչեւ 6,503 լարի:

205