Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է․ 

«COP17-ի շրջանակում մասնակցել եմ «Քաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտում․ ֆինանսական բաղադրիչի քննարկումը՝ Կալիի և Երևանի փորձի համատեքստում» զրույցին՝ Կոլումբիայի Կալի քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Դանիելա Պլասա Սալդառիագայի հետ։ Քննարկել ենք COP-ը հյուրընկալող քաղաքների միջև շարունակական համագործակցության կարևորությունը։ Կալիում ընդգծվել է տեղական ինքնակառավարման մարմինների ձայնն ավելի լսելի դարձնելու անհրաժեշտությունը, ինչին Երևանը՝ որպես COP17-ը հյուրընկալող քաղաք, լիովին սատարում է։ Քաղաքներն են համագործակցությունների ձևավորման, ֆինանսավորման ներգրավման և առկա խնդիրների լուծման առաջնագծում։

Անդրադառնալով հարցին թե ինչպես կարող են քաղաքները ըտեղական բիզնեսին, ֆինանսական կառույցներին և քաղաքացիական հասարակությանը ներգրավել քաղաքային ծրագրերի իրականացման գործում, նշել եմ, որ Երևանն արդեն իսկ մասնավոր-համայնքային համագործակցության հաջողված փորձ ունի, որը շարունակելու և զարգացնելու ենք։ Քաղաքապետարանի դերն այդ կողմերին համախմբելն ու համագործակցության հստակ կանոններ սահմանելն է»։

129