ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2021թ. հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված անշարժ պահակակետից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել  Երևան քաղաքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է զգալի չափերով՝ 0,22 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մյուսի կողմից վարվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 65 գրամ քաշով թվով 4 փաթեթների մեջ լցված դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև ընդհանուր 102 գրամ քաշով տարայի և փաթեթների մեջ լցված թմրամիջոցի նմանվող զանգված, որոնք առգրավվել են: 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ հիշյալ երկու անձինք ձերբակալվել են:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Կատարվել են բնակարանների խուզարկություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, այն իրացնող անձի ինքնությունը, հնարավոր հանցակիցների առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

1036